Մատչելիության հղումներ

Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիներին


Թուրքիայի ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել քաղաքացիների, ովքեր կասկածվում են ձախողված հեղաշրջման հետ առնչություն ունենալու մեջ:

Անվտանգության ծառայություններն այսօր Ստամբուլում խուզարկություններ են կատարել ավելի քան հարյուր վայրերում: Դատախազությունը վավերացրել է 187 մարդու ձերբակալության որոշում: Նրանց մեծամասնությունը գործարար և ֆինանսական շրջանակների ներկայացուցիչներ են, ովքեր, ըստ իրավապահների, նյութապես աջակցում են Միացյալ Նահանգներում ապաստանած կրոնական առաջնորդ, հեղաշրջման կազմակերպիչ համարվող Ֆեթուլլահ Գյուլենին և նրա ղեկավարած շարժմանը: Գյուլենը կտրականապես հերքում է հուլիսի 15-ի հեղաշրջման հետ իր կապը:

Ձախողված հեղաշրջման ընթացքում սպանվել է 340 մարդ, ձերբակալվել է ավելի քան 40 հազար քաղաքացի, նրանց մոտ կեսը, վարչապետ Բինալի Յըլդըրըմի փոխանցմամբ, հետագայում կալանավորվել է:

Զինվորական, իրավական, ոստիկանության և քաղաքացիական համակարգերի մոտ 80 հազար ծառայող պաշտոնանկ է արվել: Նոր կալանավորներին բանտերում տեղերով ապահովելու համար երեկ ընդունվել է մոտ 38 հազար բանտարկյալների ազատ արձակելու որոշում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG