Մատչելիության հղումներ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաեդդին Բորուջերդին հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները իրանական ռազմաօդային կայանը օգտագործում են միայն վառելիք վերալիցքավորելու համար, և որ ռուսական ուժերը չեն տեղակայվել Իրանի տարածքում։

Ռուսական լրատվամիջոցները երեկ հաղորդեցին, որ ռուսական ռազմաօդային ուժերը, օգտագործել են Իրանի ռազմակայանը՝ Սիրիայում ավիահարվածներ հասցնելու համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Իրանի Համադան օդանավակայանից ռուսական Սու-34 օդանավերը, հասնելով Սիրիայի Դեր էլ-Զոր նահանգ, ավիահարվածներ են հասցրել թիրախներին և բարեհաջող հետ վերադարձել: Ըստ հաղորդագրության, ավելի քան 150 զինյալներ են ոչնչացվել, ներառյալ օտարերկրյա վարձկաններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG