Մատչելիության հղումներ

logo-print

Ջո Բայդենը կոչ է անում Կոսովոյին կարգավորել հարաբերությունները Սերբիայի հետ


ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ու Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին, 17-ը օգոստոսի, 2016թ.

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն ու Կոսովոյի նախագահ Հաշիմ Թաչին, 17-ը օգոստոսի, 2016թ.

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի օրը Կոսովո այցելության ժամանակ կոչ է արել այդ երկրի իշխանություններին կարգավորել հարաբերությունները Սերբիայի հետ՝ միաժամանակ նշելով, որ Միացյալ Նահանգներն աջակցում է Կոսովոյի ժողովրդին:

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում Բայդենը հանդիպել է նախագահ Հաշիմ Թաչիի և այլ պաշտոնյաների հետ:

Ավելի վաղ՝ Բայդենը Բելգրադում էր, որտեղ բանակցություններ էր անցկացնում Սերբիայի ղեկավարության հետ: ԱՄՆ-ի փոխնախագահը շեշտել է, որ Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների կարգավորումը կարևոր նշանակություն ունի Եվրամիությանը՝ Սերբիայի և Կոսովոյի անդամակցության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG