Մատչելիության հղումներ

Նազարբաևը կայցելի Երևան, Բաքու


Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաև, արխիվ

«Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսսովին, հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան և մի շարք այլ երկրներ։

«Նախագահի միջազգային ծրագիրը շատ ծանրաբեռնված է։ Մենք աշնանը կգնանք Լեհաստան և Սերբիա։ Մենք նաև հրավիրված ենք սեպտեմբերի սկզբին Չինաստանում նախատեսվող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Մեր նախագահը կայցելի նաև Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդիան Արաբիա և Հորդանան», - այսօր ճեպազրույցում ասել է Ղազախստանի արտգործնախարարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG