Մատչելիության հղումներ

ՔԿՀ-ն հաստատում է. «Նուբարաշեն»-ում դատապարտյալը, ի նշան բողոքի, կարել է աչքերը


«Նուբարաշեն» ՔԿՀ, արխիվ

«Նուբարաշեն» ՔԿՀ, արխիվ

Շուրջ 50 օր է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 45-ամյա դատապարտյալ Արթուր Հովհաննիսյանը, ի նշան բողոքի, կարել է աչքերը: Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։

Դատապարտյալը դժգոհում է իր խցի պայմաններից։ Նա պահանջում է վարչապետի հետ հանդիպում:

Ղլեչյանը փոխանցեց, որ բողոքի հաջորդ օրը դատապարտյալի խցային պայմանները բարելավվել են:

Ըստ քրեական գործի (Դատական Գործ N: ԱՐԴ/0001/01/15), «45-ամյա տղամարդն անազատության մեջ է հայտնվել սեփական դստերը պարբերաբար բռնաբարելու, ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 18 տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կողմից անառակաբարո գործողություններ կատարելու համար: Վերջինս մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 138-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 142-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատիժների համակցությամբ դատապարտվելով 10-ը տարի ժամկետով ազատազրկման»:

Քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատուն հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե բացի Արթուր Հովհաննիսյանից, ևս մեկ դատապարտյալ կարել է աչքերը։

XS
SM
MD
LG