Մատչելիության հղումներ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությունը՝ նախարար Արմեն Երիցյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով երեկ մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ, պատվիրակությանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը:

Հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, քննարկվել են Հայաստանի և Ղարաբաղի համապատասխան գերատեսչությունների միջև կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG