Մատչելիության հղումներ

Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր


Երևանում անցկացված ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը:

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը Դավիթ Փախչանյանին է ներկայացրել անցած տարիներին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեի կատարած աշխատանքները և հեռանկարային ծրագրերը:

Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմետին կից Գործարար խորհրդի նիստը:

XS
SM
MD
LG