Մատչելիության հղումներ

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը օգոստոսի 16-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հունիսի 17-ին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման և դրան հաջորդած իրադարձությունների հետ կապված հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և համատեղ իրականացվող այլ ծրագրերին:

XS
SM
MD
LG