Սիբիրում միգրանտներին արգելում են աշխատել մի շարք ոլորտներում, ինչը ենթադրաբար հանդիսանում է իշխանությունների կողմից գործազրկության դեմ պայքարի միջոցներից մեկը՝ տնտեսական անկման ֆոնին: Որոշումը ստորագրել է Նովոսիբիրսկի շրջանի նահանգապետ Վլադիմիր Գորոդեցկին:
Ըստ նոր կարգի՝ աշխատանքային միգրանտներին արգելվում է աշխատել կրթական հաստատություններում, ձկնարդյունաբերական ընկերություններում, օգտակար հանածոների և անտառային արդյունաբերության ոլորտներում:
Միգրանտները չեն կարող աշխատել նաև երեխաների սննդի արտադրության ընկերություններում կամ տաքսու, ավտոբուսի վարորդ, հաշվապահ, իրավաբան կամ քարտուղար: