Մատչելիության հղումներ

Կլիմկին. Ուկրաինան չի խզելու դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ


Ուկրաինան մտադիր չէ խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինը ավստրիական Der Standart պարբերականի հետ զրույցում:

«Մենք պահպանում ենք դիվանագիտական հարաբերությունները՝ չնայած ռուսական ագրեսիային: Ռուսաստանում բնակվում են միլիոնավոր ուկրաինացիներ, որոնց մասին մենք պետք է հոգ տանենք: Եթե Ռուսաստանը նման որոշում ընդունի [խզի դիվանագիտական կապերը], ապա ինքը կլինի դրա համար պատասխանատու», - ասել է Պավել Կլիմկինը:

Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունները կտրուկ սրվել են այն բանից հետո, երբ օգոստոսի 10-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ Ղրիմում ահաբեկչություն են կանխել, որը իբր թե կազմակերպել է ուկրաինական հետախուզությունը: Կիևը հերքել է բոլոր մեղադրանքները, դրանք անվանելով ռուսաստանյան հատուկ ծառայությունների սադրանքը: Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն բանակին հանձնարարել է ուժեղացնել մարտական պատրաստվածությունը Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի սահմանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG