Մատչելիության հղումներ

logo-print

Պուտինը շնորհակալություն է հայտնել Նազարբաևին


Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ

Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաևը, արխիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել իր ղազախ պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաևին՝ ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում գործադրած ջանքերի համար։

«Ես ցանկանում եմ շնորահակալություն հայտնել այն ջանքերի համար, որ ձեռնարկել եք՝ նկատի ունենալով Ձեր միջնորդական առաքելությունը։ Ինչպես տեսնում ենք, այն հաջողությամբ պսակվեց», - ասել է Պուտինը՝ Ղազախստանի նախագահի հետ Սոչիում նախատեսված բանակցությունների մեկնարկին։

Իր հերթին Նազարբաևը նշել է, որ ռուս-թուրքական հարաբերություններն ազդել են Ղազախստանի վրա։ «Ինչպես գիտեք, մենք էլ նրանց հետ կապեր ունենք և մենք այն հակամարտությունում հստակ աջակցում էինք Ռուսաստանի դիրքորոշմանը, և միևնույն ժամանակ, եթե իմ օգնությունը դեր խաղաց, ապա, ես կարծում եմ, որ դա լավ է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է Նազարբաևը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG