Մատչելիության հղումներ

logo-print

Թուրքիայի դատախազությունը պահանջում է Գյուլենին դատապարտել ցմահ ազատազրկման


«Անադոլու» գործակալությունը հաղորդում է, որ Թուրքիայի գլխավոր դատախազությունը պահանջում է երկու ցմահ և 1900 տարվա ազատազրկում՝ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համար, որին Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ։

Գյուլենի կազմակերպության ֆինանսական գործունեության հետ կապված քրեական գործ է հարուցվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերին։ Ավելի քան 2 հազար 500 էջից բաղկացած նյութերը երեքշաբթի օրը փոխանցվել է երկրի Գերագույն քրեական դատարան։ Գործով անցնում է ընդհանուր առմամբ 111 մարդ։ Նրանք մեղադրվում են մասնավորապես ֆինանսական ահաբեկչության և ռեժիմի հեղաշրջման փորձի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG