Մատչելիության հղումներ

logo-print

Օհանյանն ու Շոյգուն քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր


Երևանում անցակացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում այսօր տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի և Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի երկկողմ հանդիպումը:

Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր:

Նախարարներն արձանագրել են երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների գործակցության բարձր մակարդակը և նախանշել են համագործակցության հետագա ուղիները:

Քննարկվել են նաև Սիրիայում Ռուսաստանի զինված ուժերի կողմից իրականացվող լայնածավալ մարդասիրական գործողությունները: Հայաստանի պաշտպանության նախարարն աջակցությունն է հայտնել Ռուսաստանի կողմից Սիրիայի բնակչությանը ցուցաբերվող մարդասիրական օգնության ջանքերին:

Հանդիպման արդյունքներով երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Հայաստանի զինված ուժերի և Ռուսաստանի զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG