Մատչելիության հղումներ

Հրդեհների պատճառով Կալիֆորնիայի նահանգապետը երկու շրջանում արտակարգ դրություն է հայտարարել


ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը անտառային հրդեհների պատճառով նահանգի երկու շրջաններում արտակարգ դրություն է հայտարարել։

BBC-ի փոխանցմամբ, Լեյք շրջանում կրակի մակերեսը կազմում է 15 քառակուսի կիլոմետր։ Կրակը հասել է Լոուեր Լեյք քաղաք՝ ոչնչացնելով 175 շինություններ՝ հիմնականում բնակելի տներ, տուժածներ չկան։

Սան Լուիս Օբիսպո շրջանում կրակի մակերեսը կազմում է 17 քառակուսի կիլոմետր, այն մոտ 12 շինություն է վնասել, երկու մարդ տուժել է։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ, հրդեհն արագ տարածվում է երաշտի, չոր ծառերի, 40 աստիճան շոգի և ուժեղ քամիների պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG