Մատչելիության հղումներ

Կարեն Միրզոյանն ընդունել է Անջեյ Կասպշիկին


Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը երեկ ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ, հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների շուրջ։

«Երկուստեք կարևորվել է շփման գծում կայունության և հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG