Մատչելիության հղումներ

Մոսկվան և Վաշինգտոնը «մոտ են Հալեպում հումանիտար աղետը վերացնելու հարցում համաձայնությանը»


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ Մոսկվան և Վաշինգտոնը մոտ են Սիրիայի Հալեպ քաղաքի հումանիտար աղետը վերացնելու հարցում համաձայնություն ձեռք բերելուն։

«Ես խոսում եմ բացառապես Հալեպի մասին [...] դա մեզ թույլ կտա ընդհանուր հարթակ գտնել և սկսել պայքարել ողջ երկրում խաղաղություն հաստատելու համար, որ բազմաչարչար տեղացիները կարողանան տուն վերադառնալ», - ասել է Շոյգուն՝ «Ռոսիա 24» հեռուստընկերությանը տված հարցազրույցում։

XS
SM
MD
LG