Մատչելիության հղումներ

Ադրբեջանում գյուլենականների դեմ քրեական գործեր են հարուցվում


«Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերեմլին Բաքվում անցկացվող հանրահավաքի ժամանակ, արխիվ

«Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերեմլին Բաքվում անցկացվող հանրահավաքի ժամանակ, արխիվ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի համախոհների դեմ՝ երկրում բռնի ուժով պետական հեղաշրջման կոչերի կապակցությամբ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրները, Գյուլենի համախոհները «երկրում բռնի ուժով պետական հեղաշրջում իրականացնելու կոչեր են հնչեցրել՝ նպատակ ունենալով ստեղծել շարիաթական պետություն»։

Պաշտոնական Բաքուն պնդում է, որ Գյուլենի ներկայացուցիչը Ադրբեջանում ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Քերեմլին է։

Ընդդիմադիր գործչին մեղադրել են Ադրբեջանում հեղաշրջում ծրագրելու մեջ՝ եթե Թուրքիայում հեղաշրջման փորձը հաջողվեր։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հաստատել են տեղեկատվությունը, թե Գյուլենի համակիրները հեղաշրջում էին ծրագրում նաև Ադրբեջանում։

«Հույս չունենաք, թե նման կեղտոտ մեթոդներով կկարողանաք կանխել խաղաղ ցույցերը. շատ շուտով ժողովուրդը դուրս կգա փողոց և կտապալի ձեր բոլոր պլանները», - մեկնաբանելով իր դեմ ուղղված մեղադրանքները՝ հայտարարել է Ալի Քերեմլին։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հիշեցնում է, որ վերջերս «Մուսուլմանական միասնություն» շիայական շարժման առաջնորդ Թալեհ Բաղիրզադեն դատարանում հայտարարել է, որ իրենց պահանջել են ցուցմունք տալ այն մասին, թե իբր Ալի Քերեմլին և Ջամիլ Հասանլին պատրաստվել են համատեղ հեղաշրջում իրականացնել երկրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG