Մատչելիության հղումներ

Շոյգու․ Ռուսաստանի շնորհիվ կանխվել է ՆԱՏՕ-ի թևավոր հրթիռների հարվածները Սիրիայում


ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունների շնորհիվ կանխվել է ՆԱՏՕ-ի 624 թևավոր հրթիռների հարվածը Սիրիային։

«Սիրիայում իրավիճակը փոխվել է, և երբ դուք ձեզ հարցնեք՝ իսկ ի՞նչ կլիներ, եթե մեր նախագահին չհաջողվեր համոզել իրականացնել քիմիական զենքի հանձնման և ոչնչացման գաղափարը. հրթիռները պատրաստ էին Սիրիայում զանգվածային հարվածներ հասցնելուն», -երկուշաբթի օրը Россия-24 հեռուստաընկերության հետ զրույցում ասել է Շոյգուն։

Նա հավելել է, որ եթե նման լայնածավալ հարվածներ իրականացվեին, Սիրիայի պետական կառուցվածքը վերականգնելը ծայրահեղ բարդ կլիներ։

Շոյգուն նաև նշել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն մոտ են «Իսլամական պետություն» զինված խմբավորման դեմ Հալեպում համատեղ պայքար սկսելու պայմանավորվածությանը։ Նա հույս է հայտնել, որ պայմանավորվածությունները կօգնեն «խաղաղություն հաստատել այդ բազմաչարչար հողի վրա և մարդիկ կկարողանան վերադառնալ իրենց տները»։

XS
SM
MD
LG