Մատչելիության հղումներ

Շարունակել զարգացնել Ադրբեջանի հետ համագործակցությունը. այսպիսի հանձնարարություն է ստացել Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Միխեիլ Կինդսֆրաբը, ով այսօր Իլհամ Ալիևին է հանձնել հավատարմագիրը։

Նոր դեսպանը Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «կանցլեր Անգելա Մերկելը և ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հստակ հանձնարարականներ են տվել Ադրբեջանի հետ երկկողմ հարաբերությունները զարգացնելու վերաբերյալ»։

Դիվանագետը ասել է, որ շարունակելու է ջանքեր գործադրել Ադրբեջանի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ՝ քաղաքական, տնտեսական, էներգետիկ և մշակութային ոլորտներում, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»։

XS
SM
MD
LG