Մատչելիության հղումներ

Չավուշօղլուն ԵՄ-ին ընտրության առաջ է կանգնեցնում


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր գերմանական լրատվամիջոցների հետ զրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է վերջնական որոշում կայացնի վիզային ռեժիմի չեղարկման հարցում, հակառակ դեպքում, ըստ Չավուշօղլուի, Անկարան միակողմանի կարգով վերանայելու է փախստականների հարցով համաձայնագիրը։

«Արդյո՞ք Եվրոպան կլցվի ևս մի քանի հարյուր հազարավոր փախստականներով Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից, եթե հոկտեմբերին վիզային ռեժիմի չեղարկումը չսահմանվի» Bild պարբերականի հարցին Չավուշօղլուն պատասխանել է. - «Չեմ ուզում իրադարձությունների զարգացման ամենավատ տարբերակից խոսալ: ԵՄ-ի հետ բանակցությունները շարունակվում են , սակայն արդեն հստակ է, որ կամ մենք կատարում ենք պայմանավորվածությունները, կամ հրաժարվում ենք դրանցից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG