Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկում են իրավիճակը Ղրիմում և Դոնբասում


ռուսաստան - Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները Եկատերինբուրգում, 15-ը օգոստոսի, 2016թ.

ռուսաստան - Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները Եկատերինբուրգում, 15-ը օգոստոսի, 2016թ.

Ռուսաստանը կատարելու է Մինսկի համաձայնագրով ստանձնած իր պարտականությունները, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ Եկատերինբուրգում գերմանացի իր պաշտոնակից Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպման ժամանակ։

Լավրովի խոսքով՝ Մոսկվան Դոնեցկի և Լուգանսկի անջատականներին տանելու է կառուցողական մոտեցման։

Ավելի վաղ Շտայնմայերը, ելույթ ունենալով Ուրալի Դաշնային համալսարանի ուսանողների առաջ, ընդգծել էր, որ Մինսկի համաձայնագրերը Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման առանցքային մասն են։ Նա նշել էր, որ այդ երկխոսությունը պետք է լինի պրագմատիկ և հարգալից ձևաչափում։ Գերմանիայի արտգործնախարարը նաև հայտնել էր, որ Գերմանիան ունի հստակ առաջարկներ, որոնք կարող էին նպաստել անվտանգության և քաղաքական կարգավորման իրավիճակի բարելավմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG