Մատչելիության հղումներ

logo-print

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին, 8 զինվոր տեղափոխվել է հիվանդանոց


Կոտայքի մարզում Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հյուսիսային ավտոկայանի մոտ, կողաշրջվել է զինվորների տեղափոխող, պաշտպանության նախարարությանը պատկանող «Սադկո» մեքենան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին։

8 մարդ` մեծամասամբ ժամկետային զինծառայողներ, տեղափոխվել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Նախնական տվյալներով` նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր առավոտյան ժամը 10.15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային ավտոկայանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

«Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի Նորավան թաղամասի թիվ 29-27/1 հասեցում գտնվող R&V կոմֆորտ ՍՊԸ-ի մոտակայքում բեռնատար ավտոմեքենան շրջվել է: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ 8 ուղևոր տեղափոխվել են հիվանդանոց: Փրկարարները սահմանազատել են տարածքը, անջատել ավտոմեքենայի մարտկոցը և իրականացրել ՎՔՆ-ից ճանապարհի լվացման աշխատանքներ», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG