Մատչելիության հղումներ

Քրդական զինուժը Մոսուլի մոտակայքում հինգ գյուղ է ազատագրել


Իրաքյան զինուժը Մոսուլի մոտակայքում, 15-ը հունիսի, 2016թ

Իրաքյան զինուժը Մոսուլի մոտակայքում, 15-ը հունիսի, 2016թ

Իրաքի քրդական զինուժը Մոսուլի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից գրավված հինգ գյուղ է ազատագրել։

Քուրդիստանի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ ավելի քան 50 քառակուսի կիլոմետր տարածք է ազատագրել և որ գործողության ընթացքում օդային հարվածներով իրենց օգնել է Միացյալ Նահանգների կողմից առաջնորդվող կոալիցիան։

Մոսուլը Իրաքի ամենամեծ հյուսիսային քաղաքն է և «Իսլամական պետության» վերահսկողության տակ է անցել երեք տարի առաջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG