Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 50 անգամ, արձակել՝ ավելի քան 700 կրակոց


Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հայ զինվորները մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Հանգստյան օրերին Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև մարտական խնդիրը», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG