Մատչելիության հղումներ

Շվեյցարիայում` գնացքում հարձակման ենթարկված ուղևորներից մեկը մահացել է


Շվեյցարիայում օգոստոսի 13-ին 27-ամյա տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա, վիրավորել նրանցից 7-ին և հրկիզել գնացքի վագոնը։ Դանակահարավածներից մեկը՝ 34-ամյա մի կին, այսօր մահացել է, վիրավորներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Հարձակումն իրականացրած տղամարդը ծանր այրվածքներ է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց։

Շվեյցարիայի ոստիկանության տվյալներով, կասկածյալը որևէ ահաբեկչական կազմակերպության հետ կապեր չի ունեցել։

Միջադեպը տեղի է ունեցել Սալեզի երկաթուղյին կայարանում։

Ըստ «Ֆրանսպրեսի» և «Ասոշիեյթեդ պրեսի»
XS
SM
MD
LG