Մատչելիության հղումներ

Դաղստանում անվտանգության ծառայությունները հատուկ օպերացիա են իրականացնում


Ռուսաստանի հյուսիս-կովկասյան Դաղստան հանրապետության Թաղիրքենդ-Կազմալյար գյուղում անվտանգության ծառայությունները շրջափակել են մի առանձնատուն, որտեղ ենթադրաբար զինյալներ են թաքնվում։

Պաշտոնյաները հայտարարել են, որ զինյալներից մեկը սպանվել է։

Դաղստանում պարբերաբար տեղի են ունենում արյունալի բախումներ հանցավոր խմբավորումների և Հյուսիսային Կովկասում իսլամական խալիֆայություն ստեղծելու մասին հայտարարող զինյալների մասնակցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG