Մատչելիության հղումներ

«Սասնա ծռեր»-ից Սեդրակ Նազարյանը կալանավորվեց և տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց


ՊՊԾ գնդի տարածքը՝ գրավված «Սասնա ծռեր»-ի կողմից, արխիվ
ՊՊԾ գնդի տարածքը՝ գրավված «Սասնա ծռեր»-ի կողմից, արխիվ

«Սասնա ծռեր»-ի անդամներից Սեդրակ Նազարյանն այս գիշեր դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց և տեղափոխվեց դատապարտյալների հիվանդանոց։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց Նազարյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։

Ներկայումս Էրեբունի բժշկական կենտրոնում հրազենային վիրավորումից բուժվող Սեդրակ Նազարյանին նախօրեին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պատանդ վերցնելը, շենք-շինություններ զավթելը, ապօրինի զենք-զինամթերք կրելը, փոխադրելը։

Պաշտպան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքի էջում երեկ այս մասին հետևյալ գրառում է արել՝ «Ս. Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապից, մինչ օրս չի ճանաչվել տուժող և իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG