Մատչելիության հղումներ

Մոգերինին Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել՝ խուսափել հակամարտության հետագա սրացումից


Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ
Ֆեդերիկա Մոգերինի, արխիվ

Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է էլ ավելի սրել հակամարտությունը: Այս մասին ասված է ԵՄ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: Ավելի վաղ նմանատիպ կոչով հանդես էր եկել ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը

Ուկրաինայի արտգործնախարար Պավել Կլիմկինի հետ հեռախոսազրույցում Մոգերինին նշել է, որ ստեղծված իրավիճակը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, թե Դոնբասում հակամարտության կարգավորմամբ զբաղվող «նորմանդական քառյակ»-ի բանակցություններում այլևս իմաստ չի տեսնում:

Ռուս-ուկրաինական հարաբերություններում վերջին օրերի սրացումը Եվրամիության երկրները պատրաստվում են քննարկել քաղաքականության և անվտանգության հանձնաժողովում՝ առաջիկա չորեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG