Մատչելիության հղումներ

32 թուրք դիվանագետներ չեն վերադարձել երկիր, փախուստի մեջ են ավելի քան 160 զինծառայողներ 


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե զինված հեղաշրջման փորձից հետո արտերկրից Թուրքիա ետ կանչված 208 դիվանագետներից 32-ը չեն վերադարձել և թաքնվում են թուրքական իշխանություններից: Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ մամուլի ասուլիսին Չավուշօղլուն նաև ասել է, որ Անկարան հասնելու է նրանց արտահանձմանը:

Ներկայումս փախուստի մեջ են նաև 162 թուրք զինծառայողներ, այդ թվում՝ ռազմական կցորդներ: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո երկրի զինված ուժերում, նաև պետական կատավարման այլ կառույցներում ինտենսիվ զտումներ են իրականցվում, դրանց շրջանակներում շուրջ 18 հազար քաղաքացի ձերբակալվել կամ կալանավորվել է, տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից:

XS
SM
MD
LG