Մատչելիության հղումներ

Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքում «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարեց «Սասնա ծռեր»-ի սկսած շարժումը վերակազմակերպելու մասին:

«Այսպես ասենք, «Սասնա ծռեր» քաղաքական շարժումը համակարգող, նախաձեռնող խումբը վերակազմակերպել է, և վաղվանից մենք շատ ավելի կազմակերպված ձևով, անելիքների առաջարկներով կշարունակենք մեր պայքարը», - ասաց Ենիգոմշյանը:

Նրա խոսքով, իրենց պահանջները մնում են նույնը՝ «Սերժ Սարգսյանի և իր ներկայացրած վարչախմբի հեռացում, վստահության կառավարության ձևավորում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG