Մատչելիության հղումներ

Պուտինը պաշտոնանկ է արել Սերգեյ Իվանովին


Սերգեյ Իվանով և Վլադիմիր Պուտին, արխիվ

Սերգեյ Իվանով և Վլադիմիր Պուտին, արխիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատել է Սերգեյ Իվանովին: Այս մասին, հղում անելով Կրեմլի հաղորդագրությանը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, հավելելով, որ Իվանովն ինքն է այդ պաշտոնից հեռանալու ցանկություն հայտնել:

Ըստ նույն աղբյուրի, Պուտինն իր գոհունակությունն է հայտնել Իվանովի հետ համատեղ աշխատանքի համար, մասնավորապես, նշելով՝ «Ըմբռնումով եմ վերաբերվում գործունեության այլ հարթակ տեղափոխվելու՝ ձեր ցանկությանը: Մեծապես հուսով եմ, որ նոր տեղում դուք կօգտագործեք ձեր ողջ գիտելիքներն ու փորձը՝ արդյունավետ աշխատանքի համար»:

Սերգեյ Իվանովը նշանակվել է բնապահպանության և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ՝ շարունակելով լինել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամ: ՌԴ նախագահի աշխատակազմը կղեկավարի Անտոն Վայնոն, ով մինչ այդ Սերգեյ Իվանովի տեղակալն էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG