Մատչելիության հղումներ

Նոր բնակարաններ՝ Տիգրան Մեծի 47 հասցեի 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին


Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի 4-րդ աստիճանի վթարային շենքում բնակվող 14 ընտանիքներ այսօր ստացել են նորակառույց շենքերում բնակարան հատկացնելու մասին Երևանի քաղաքապետի որոշումներն ու բնակարանների բանալիները և տեղեկացվել, որ սահմանված կարգով համապատասխան ժամկետներում պետք է ազատեն հին, վթարային բնակարանները:

«Տիգրան Մեծի պողոտայի 47 հասցեի շենքն ընդգրկված էր 2014 թվականի հունվարի դրությամբ մայրաքաղաքում հաշվառված 4-րդ կարգի վթարային շենքերի ցանկում և, ըստ էության, ներկայում դա վերաբնակեցման ենթակա վերջին շենքն էր», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG