Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացրել


Սեյրան Օհանյան, արխիվ

Սեյրան Օհանյան, արխիվ

Պաշտպանության նախարարության վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պաշտպանության նախարարությա փոխանցմամբ, խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ վարչությունների և առանձին բաժինների պետեր:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերի պատրաստության, զորքերի մարտական և զորահավաքային պատրաստականության, զինանձնակազմի զգոնության ու կարգապահության, ինչպես նաև առաջադրվող մարտական խնդիրների կատարման արդյունավետության առավել բարձրացմանն առնչվող մի շարք հարցեր, որոնց վերաբերյալ հնչել են համապատասխան զեկույցներ, առկա բացթողումների շտկմանը միտված առաջարկություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը` պաշտպանական գերատեսչության ղեկավարն անհրաժեշտ ցուցումներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ՝ նախանշելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG