Մատչելիության հղումներ

Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո կրթության ոլորտից ավելի քան 27 հազար մարդ է հեռացվել


Տեսարան Ստամբուլից

Տեսարան Ստամբուլից

Թուրքիայում հուլիսի 15-ի զինված հեղաշրջման անհաջող փորձից հետո Անկարան հայտնում է, որ կրթական ոլորտից ավելի քան 27 հազար մարդ է աշխատանքից ազատել։

Իշխանությունները բացատրում են, որ այդ մարդկանց աշխատանքային թույլտվությունից զրկել են զինված հեղաշրջման փորձին հաջորդած քննության շրջանակում։

Կրթության նախարար Իսմեթ Յիլմազի խոսքով՝ աշխատանքից զրկված այդ մարդիկ ներգրաված էին գյուլենական [Ֆեթուլլահ Գյուլեն՝ ԱՄՆ-ում բնակվող մահմեդական քարոզիչ, ով մեղադրվում է Թուրքիայում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ] «զուգահեռ կառույցում» և «այլևս հնարավորություն չեն ունենա աշխատել պետական և մասնավոր կրթական հաստատություններում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG