Մատչելիության հղումներ

Երկու մարդ է կալանավորվել Սարի թաղում լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար


Ոստիկանությունը հատուկ միջոցների գործադրրմամբ ցրում է Սարի թաղի ցույցը, 29-ը հուլիսի, 2016թ.
Ոստիկանությունը հատուկ միջոցների գործադրրմամբ ցրում է Սարի թաղի ցույցը, 29-ը հուլիսի, 2016թ.

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հաղորդում է, որ կալանավորվել են Սարի թաղում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտած և խմբով խուլիգանություն կատարած երկու անձինք։

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու և խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի և Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը», - ասված է հաղորդագրությունում:

Ծառայությունը հիշեցնում է, որ հինգշաբթի օրը Հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերով քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին:

«Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդհոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հատկանիշներով հարուցված և քննվող քրեական գործի նախաքննության հետագա ընթացքի վերաբերյալ ՀՔԽ-ի կողմից պարբերաբար կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է», - ասված է ծառայության հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG