Մատչելիության հղումներ

Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին համատեղ պայքարել «Իսլամական պետության» դեմ


Թուրքիան կոչ է անում Ռուսաստանին համատեղ պայքարել «Իսլամական պետության» դեմ, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեևլութ Չավուշօղլուն, ով ավելի վաղ հայտնել էր, թե շաբաթվա սկզբին կայացած Էրդողան-Պուտին հանդիպման արդյունքում կողմերը պայմանավորվել են «համատեղ պաշտպանության, հետախուզության ու դիվանագիտության մեխանիզմներ ստեղծել»:

«Անշուշտ, մեր առաջնահերթությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներն են, սակայն դա չի նշանակում, որ մենք չենք կարող համագործակցել այլ երկրների հետ», - ասել է Չավուշօղլուն:

XS
SM
MD
LG