Մատչելիության հղումներ

Գերմանիայի ներքին գործերի նախարարնառաջարկում է անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկել


Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը առաջարկում է երկրում անվտանգության նոր՝ առավել խիստ միջոցառումներ ձեռնարկել, այդ թվում՝ մի քանի հազարով ավելացնել ոստիկանների թիվը, Գերմանիայի քաղաքացիությունից զրկել նրանց, ովքեր արտերկրում աջակցում են ահաբեկչական խմբավորումներին, ինչպես նաև երկրից վտարել իշխանությունների համար կասկածելի թվացող անձանց:

Միայն անցած ամիս երկրում իրականացված երկու հարձակումների արդյունքում տուժել է 20 մարդ, դրանց համար պատասխանատվություն էր ստանձնել «Իսլամական պետություն» խմբավորումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG