Մատչելիության հղումներ

Թուրքիան և Ռուսաստանը «պայմանավորվել են զարգացնել հարաբերությունները»


Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, արխիվ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները, արխիվ

Թուրքիան և Ռուսաստանը պայմանավորվել են կանոնավոր հանդիպումներ ունենալ Սիրիայի հարցով և զարգացնել հարաբերությունները, անկախ այն բանից ուզում են դա արևմտյան երկրները, թե՝ ոչ, հայտարարել է Մոսկվայում Անկարայի դեսպան Ումիտ Յարդիմը:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Թուրքիայի համար, և մենք ամեն ինչ կանենք, որ դրանք խորանան», - ասել է դեսպանը:

Երեկ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, թե երկու երկրները մտադիր են «համատեղ պաշտպանության, հետախուզության ու դիվանագիտության մեխանիզմներ ստեղծել»:

XS
SM
MD
LG