Մատչելիության հղումներ

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 10-ին աշխատանքային այցով մեկնել է Բրազիլիա:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Սերժ Սարգսյանը կսատարի Ռիո դե Ժանեյրոյում 31-րդ ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող Հայաստանի օլիմպիականներին:

Այցի շրջանակներում նախագահը ներկա կգտնվի Բրազիլիայում Հայաստանի դեսպանության շենքի հիմնարկեքի արարողությանը:

Նախատեսված են նաև Սերժ Սարգսյանը պաշտոնական հանդիպումներ Բրազիլիայի ղեկավարության հետ:

XS
SM
MD
LG