Մատչելիության հղումներ

ՀՀ ԱԳՆ․ «Թուրքիան անելիք չունի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում»


Տիգրան Բալայան, արխիվ

Տիգրան Բալայան, արխիվ

Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն աձագանքել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության հարցը քննարկվելու է Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան ձևաչափով:

«Մենք շարունակում ենք համոզված մնալ, որ Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործընթացում։ Միակ օգուտը, որ կարող է լինել ամբողջությամբ ադրբեջանամետ դիրքորոշում ունեցող Թուրքիայից՝ դա որքան հնարավոր է՝ հեռու մնալ կարգավորումից»,- news.am- ի հետ զրույցում ասել է Բալայանը՝ հավելեով․ «Չավուշօղլուի նախորդը ևս փորձեր է կատարել խառնվել, բոլորս գիտենք, թե դա ինչով ավարտվեց»:

XS
SM
MD
LG