Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի


Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում

Հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օգոստոսի 9-ին եղել է ՀՀ հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկում: ՊՆ փոխանցմամբ, պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է բանակային երկրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին, զինծառայության կազմակերպման ընթացքին:

«Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը բարձրաստիճան զինվորականների և լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ հետևել է զինծառայողների ցուցադրական վարժանքին, խորհրդանշական նվերներով խրախուսել է լավագույն զինծառայողներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է նաև առաջնագծի մարտական հենակետերում, զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների, սպայական կազմի հետ»,- մասնավորապես, նշված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG