Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրեական գործ բժշկական կենտրոնում ծննդկանի մահվան դեպքով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն հաղորդում է, որ հարուցվել է քրեական գործ բժշկական կենտրոնում ծննդկան Ն.Աբգարյանի մահվան դեպքի առթիվ։

«2016 թվականի հուլիսի 23-ին՝ ժամը 10:40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության տեղափոխված ծննդկան, 1971 թվականին ծնված Ն.Աբգարյանը մահացել է: Նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Ն.Աբգարյանը ծննդաբերել է հուլիսի 21-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, այնուհետև հուլիսի 22-ին տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ էլ հուլիսի 23-ին մահացել է», - ասված է հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում։

«Ծննդկանի մահվան պատճառները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG