Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Պատրաստ ենք քննարկել ԱՄՆ-ի հետ նոր նախագծերի իրականացման հնարավորությունը»


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին և ԱՄՆ Միջազգային զարգացման հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Դեբորա Գրիսերին:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, վարչապետը կարևորել է ԱՄՆ կառավարության՝ անցած տարիների ընթացքում Հայաստանին և հայ ժողովրդին ցուցաբերած օժանդակությունը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերը:

Գործադիրի ղեկավարը նշել է, որ կառավարությունը պատրաստ է քննարկելու ԱՄՆ-ի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հնարավորությունները՝ տեղեկացնելով, որ ներկայում ընթացքի մեջ են հաջողությամբ իրականացվող մի շարք ծրագրեր:

Դեսպան Միլսը կարևորել է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման, երկու երկրների միջև առևտրային ու ներդրումային կապերի ամրապնդման ու խորացման:

Դեսպանն առանձնացրել է հատկապես զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից իրականացվող ծրագրերը և նշել, որ ներկայում դիտարկվում են նշված ուղղություններով նոր բաղադրիչներ ներառելու հնարավորություններն ու առաջարկները:

Կարևորելով ԱՄՆ օժանդակությունը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում նշված ոլորտներում էական առաջընթացի հասնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում Հովիկ Աբրահամյանը և Ռիչարդ Միլսը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG