Մատչելիության հղումներ

Հրդեհ Բաղդադի հիվանդանոցում. 11 նորածին մահացել է


Հիվանդանոց Իրաքում, արխիվ

Հիվանդանոց Իրաքում, արխիվ

Իրաքի մայրաքաղաք Բաղդադի հիվանդանոցներից մեկում այսօր բռնկված հրդեհից 11 նորածին է մահացել, ավելի քան տասը՝ վիրավորվել, փոխանցում է «Անադոլու» գործակալությունը՝ վկայակոչելով Իրաքի առողջապահության նախարարությունը։

28 կին և 7 երեխա տարհանվել են այլ հիվանդանոցներ։

Առողջապահության նախարարի խոսնակն ասել է, որ հրդեհի պատճառը հոսանքի կարճ միացումն է եղել, սակայն, հիվանդանոցի աղբյուրի պնդմամբ, կրակը բռնկվել է թթվածնի բալոնի պայթյունից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG