Մատչելիության հղումներ

Հրազդանի Ախպուրակ լճում երկու երեխա է խեղդվել


Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ երեկ ժամը 21.45-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ախպուրակ լճի մոտակայքում կա երեխայի հագուստ. հնարավոր է, որ երեխան ջրահեղձվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր են մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Չարենցի փողոցի թիվ 9 տան մոտակայքում՝ Ախպուրակ լճում, ջրահեղձ են եղել 2001 թվականին ծնված Ա. և 2004 թվականին ծնված Ա. Ա.-ները», - ասված է հաղորդագրությունում:

Ժամը 22.46-ին ջրափրկարարներն ափից մոտ 3 մետր հեռավորությունից դուրս են բերել դիերը և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG