Մատչելիության հղումներ

Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու հուլիսի 27-ին բժշկական կենտրոնում ծննդկան Տ. Գասպարյանի մահվան հանգամանքները:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվ ության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրության համաձայն, նախնական քննության տվյալներով՝ ծննդկան Տ. Գասպարյանը կեսարյան հատման եղանակով 2016 թվականի հուլիսի 26-ին ծննդաբերել է «ՍլավՄեդ» ԲԿ-ում, որտեղ հետագա բարդացումների պատճառով ենթարկվել է վիրահատության, այնուհետև հուլիսի 27-ին տեղափոխվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ էլ մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

XS
SM
MD
LG