Մատչելիության հղումներ

Քուվեյթի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ Քաբանդիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի համար և բարձր գնահատել ավելի քան չորս տարիների ընթացքում երկկողմ կապերի զարգացմանը միտված դեսպանի հետևողական ջանքերը, ինչի շնորհիվ հայ-քուվեյթյան երկկողմ հարաբերությունները բարձրացվել են որակապես նոր մակարդակի:

Նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանում Քուվեյթի հաջորդ դեսպանը նույն նվիրումով ու եռանդով կաշխատի երկու բարեկամ երկրների հարաբերություններն ընդլայնելու և խորացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում շեշտվել է Հայաստանի և Քուվեյթի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման կարևորությունը:

XS
SM
MD
LG