Մատչելիության հղումներ

Ռոգոզին. Բաքվում կբացվի ինքնաթիռների հավաքման գործարան


Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզին, արխիվ

«Ռուսաստանը, որպես լավ և ոչ թանկարժեք զենքի մատակարար, հետաքրքիր է Ադրբեջանին և Իրանին», - կարծիք է հայտնել Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ երեկ Բաքվում Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահների գագաթաժողովից առաջ։

«Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Ռոգոզինը նաև ասել է, որ Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանից МС-21 օդանավերի գնմամբ և ակնկալում է 2017 թվականի փետրվարին 10 օդանավի գնման շուրջ պայմանագիր ստորագրել։

Ռուսաստանի փոխվարչապետը հայտնել է, որ Բաքվում կբացվի ուղղաթիռային կենտրոն և ինքնաթիռների հավաքման գործարան։

«Այստեղ խորհրդային արտադրության շատ ինքնաթիռներ և ուղղաթիռներ կան։ Դրանց արդիականացումը, սպասարկման ծառայություններն այժմ կիրականացվի Ադրբեջանի տարածքում», - ասել է Ռոգոզինը։

XS
SM
MD
LG