Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, արձակվել է 120 կրակոց


Օգոստոսի լույսի 9-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 16 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 120 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական ծառայություն», - ասված է պաշտպանության նախարարության ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG