Մատչելիության հղումներ

logo-print

Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի զինված ուժերում իրականացվող կադրային բարեփոխումների շրջանակում ՀՀ ԶՈՒ պահեստազոր են արձակվել 10 բարձրաստիճան սպաներ:

Նախարարությունը նաև հաղորդում է, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով՝ ՀՀ զինված ուժերի կայացման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու և ՀՀ ԶՈՒ պահեստազոր արձակվելու կապակցությամբ գնդապետեր Ռաֆիկ Բեգլարյանը, Ավետիք Հարությունյանը, Կարեն Սարգսյանը, Արթուր Ղազարյանը, Գառնիկ Բարսեղյանը, Մկրտիչ Գաբրիելյանը, Սերյոժա Տավարածյանը, Արթուր Առուստամյանը, Ստանիսլավ Հովհաննիսյանը, Վարդան Խաչատրյանը պարգևատրվել են անվանական սպայական դաշույներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG